Կայքը գտնվում է փորձարկման փուլում:

Դաշնամուր

Դաշնամուրը համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը։ Օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում` այդ թվում դասական երաժշտությունում և ջազում։ Կարող է օգտագործվել և մենակատարի և նվագախմբի կողմից։ Պաշտոնապես դաշնամուրի հեղինակն է համարվում իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորին՝ 1709թ.

Ռոյալ

Ռոյալը երաժշտական գործիք է ,ինչպես դաշնամուրը, սակայն ռոյալի մեջ լարերը,տախտակամածը և մեխանիկական հատվածը դասավորված է հորիզոնական: Ի տարբերություն դաշնամուրի ռոյալի վրա ձայները ավելի շեշտված է լսվում, ստեղնաշարը ավելի զգայուն է, խաղային որակը ավելի վիրտուոզ է:

Սինթեզատոր

Սինթեզատորը երաժշտական գործիք է և սինթեզում է ձայնը, մեկ կամ մի քանի երաժշտական ալիքների գեներատորների միջոցով:Սինթեզատորը լինում է ՝ խմբավորող,դիֆերենցիալ,
օպերատորային,ֆիզիկական,
ալիքային,հիբրիդային և ռեսինթեզ:

Նյութը wikipedia.com-ից

Հայտնի երգահաններ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Մոցարտը վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունը XVIII դարի երաժշտության գագաթն է:

Կարլ Չեռնի

Կարլ (Կարել) Չեռնի (գերմ.՝ Carl Czerny), ավստրիական դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր։ Ազգությամբ չեխ է։

Բեթհովեն Լյուդվիգ վան

Գերմանացի նորարար կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի արվեստը համաշխարհային դասական երաժշտության գագաթներից է:

Բախ Յոհան Սեբաստիան

Գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Սեբաստիան Բախի արվեստը համաշխարհային մշակույթի գագաթներից է: Նա երաժշտության պատմության մեջ ընդհանրացրել է բարոկկոյից դասականության անցման շրջանի նվաճումները: Բազմաձայնության չգերազանցված վարպետ է:

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտաս,հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ Կոմիտասից հետո բոլոր հայ երգահաններին նաև կոչում էին "Կոմիտասի հետնորդ":

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան (հունիս 6, 1903, Թիֆլիս - մայիս 1, 1978, Մոսկվա) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:

Free Web Hosting